Դատախազությունը 30 տարվա բանտարկություն պահանջեց Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Պակ Կըն Հեի համար
Կորեայի Հանրապետության դատախազությունը փետրվարի 27-ին 30 տարվա բանտարկություն է պահանջել երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեի համար, որին մեղադրում են կոռուպցիայի, կաշառակերության, իշխանության չարաշահման եւ պետական գաղտնիքի հրապարակման մեջ: Այդ մասին հայտնել է Yonhap News գործակալությունը:
Պակ Կըն Հեն իմպիչմենտի արդյունքում պաշտոնաթող է արվել 2017 թվականի սկզբին այն բանից հետո, երբ պարզվեց, որ նա խառն է խոշոր կոռուպցիոն սկանդալին: Գործակալության տվյալներով՝ դատախազությունը նաեւ պահանջել է նախկին նախագահին տուգանել 110,4 մլն դոլարի չափով: Սպասվում է, որ Պակ Կըն Հեի նկատմամբ դատիավճիռը կկայացվի մարտի վերջին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: