Պեկինում տագնապի դեղին մակարդակ են հայտարարել ծխամշուշի պատճառով
Պեկինի իշխանությունները փետրվարի 27-ին բավական երկար ժամանակի ընթացքում առաջին անգամ տագնապի դեղին մակարդակ են հայտարարել Չինաստանի մայրաքաղաքում օդի որակի կտրուկ վատանալու պատճառով: Դա հետեւում է Պեկինի շրջակա միջավայրի պաշտպանության մունիցիպալ բյուրոյի հաղորդագրությունից:
Իշխանությունների տվյալներով՝ աղտոտման բարձր մակարդակ է արձանագրվել տակավին փետրվարի 26-ի երեկոյան, դա, մասնավորապես, կապված է օդի ջերմաստիճանի բարձրացման հետ:
Էկոլոգիական իրադրության վատթարանալու պատճառով իշխանությունները կարգադրել են չեղյալ հայտարարել մանկապարտեզների սաների եւ դպրոցականների, տարեց հասակի մարդկանց համար նախատեսված բոլոր միջոցառումները բաց օդում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: