Բաժիններ՝

Դերասան Քևին Սմիթը սրտի նոպայով տեղափոխվել է հիվանդանոց

Ամերիկացի դերասան, սցենարիստ եւ ռեժիսոր Քեւին Սմիթը փետրվարի 26-ին ԱՄՆ-ում սրտի նոպայով տեղափոխվել է հիվանդանոց: Այդ մասին Սմիթն ինքը հայտնել է իր Twitter-ում:

«Այս երեկո առաջին շոուից հետո ես սրտի սուր նոպա ունեցա: Բժիշկը, որը փրկեց իմ կյանքը, ասաց, որ ինձ մոտ առջեւի ձախ վայրընթաց զարկերակի ամբողջական բլոկադա է եղել:

Եթե ես երկրորդ շոուն չեղյալ չհայտարարեի հիվանդանոց տեղափոխվելու համար, ես կմահանայի այսօր երեկոյան: Բայց ես դեռեւս ողջ եմ»,-գրել է դերասանը: Քեւին Սմիթը ծնվել է 1970 թվականի օգոստոսի 2-ին ԱՄՆ-ի Նյու Ջերսիի նահանգում: Նա առավել շատ հայտնի է «Դոգմա» (1999 թ.), «Կլերկներ» (1994 թ.), ինչպես նաեւ «Դեյը եւ Լռակյաց Բոբը պատասխան հարված են հասցնում» (2001 թ.) ֆիլմերով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս