Գիտնականներն ընկճախտը հաղթահարելու դյուրին միջոց են գտել

Ամերիկացի գիտնականներն ընկճախտը հաղթահարելու դյուրին միջոց են գտել: Այդ մասին գրել է EurekAlert պորտալը: Մասնագետները պարզել են, որ կերակրի մեջ թարմ մրգերի, բանջարեղենի եւ հատիկավոր մթերքների օգտագործումը նվազեցնում է հոգեկան խանգարումների վտանգը:

Նրանք այս եզրակացությանն են եկել տարեցների նկատմամբ դիտարկման վեցամյա գիտափորձ անցկացնելուց հետո: Մասնակիցները երեք հիմնական խմբի էին բաժանված ըստ DASH (Դիետիկ մոտեցումը հիպերտոնիայի դադարեցման նկատմամբ) սննդակարգին, միջերկրածովյան եւ ավանդական սննդակարգերին նրանց սնվելու համապատասխանության մակարդակի:

Ինչպես ցույց են տվել դիտարկումների արդյունքները, ընկճախտի առաջացման վտանգը փոքր է եղել այն խմբի ներկայացուցչիների մոտ, որն առավելապես սնվել է այնպիսի մթերքներով, որոնք DASH սննդակարգի (մրգեր, բանջարեղեն եւ անյուղ մթերքներ) մաս են կազմում:

Ընկճախտի առաջացման ամենաբարձր ցուցանիշը եղել է այն մասնակիցների մոտ, որոնց սնունդն ավելի շատ համապատասխանել է կարմիր մսի բարձր պարունակությամբ արեւմտյան սննդակարգին: Հետազոտողների խոսքով՝ իրենց աշխատությունը չի ապացուցում, որ DASH սննդակարգը հանգեցնում է հոգեկան խանգարումների վտանգի նվազեցման, այլ միայն ցուցադրում է որոշակի փոխադարձ կապը:

Ավելի վաղ գիտնականները պարզել են, որ շաբաթվա ընթացքում ընդամենը մեկ ժամ լիցքային վարժություններ կատարելը նույնպես զգալիորեն նվազեցնում են ընկճախտի զարգացման հավանականությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս