Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը խոսել են Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումների, մասնավորապես Աֆրինում թուրքական զինուժի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության մասին:
Նախագահները շեշտել են Սիրիայում իրադրությունը քաղաքական ճանապարհով լուծելու, հրադադար հայտարարելու և խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը: