ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն էթնիկ զտում է որակել Մյանմայից ռոհինջաների արտաքսումը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն էթնիկական զտում է որակել Մյանմայում ռոհինջա ազգության ներկայացուցիչներին իրենց տներից արտաքսումը:
Փետրվարի 26-ին Ժնեւում ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանի բացմանը՝ նա այդ երկրի կառավարությանը կոչ է արել հումանիտար մուտք ապահովել Ռաքհայնի շրջան, իսկ միջազգային հանրակցությանը՝ օգնություն ցույց տալ Բանգլադեշ փախած ռոհինջաներին։
«Զրկված քաղաքացիությունից՝ նրանք (ռոհինջաները) չափազանց դաժան վերաբերմունքի են ենթարկվել զինված ուժերի եւ այլ (մարդկանց) կողմից: Նրանք արտաքսվել են իրենց տներից եւ երկրից, ինչն էթնիկական զտման պարզ օրինակ է»,- ասել է գլխավոր քարտուղարը: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը 37-րդ նստաշրջանի ընթացքում կքննարկի իրավունքների եւ ազատությունների բնագավառի դրությունն ավելի քան 30 պետություններում, ներառյալ Մյանման, Ուկրաինան, Սիրիան, Հարավային Սուդանը, Բուրունդին, ԿԺԴՀ-ն եւ Եմենը:
Ուշադրություն կնվիրվի նաեւ այնպիսի խնդիրների, ինչպիսիք են երեխաների պաշտպանությունը զինված հակամարտությունների պայմաններում, հաշմանդամների իրավունքների ապահովումը, պայքարը ռասիզմի եւ ռասայական խտրականության դեմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: