Բաժիններ՝

Ինչո՞ւ Մարտի 1-ի գործով չեն հարցաքննվել Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը

Այսօր Ազգային ժողովում 2008 թվականի Մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ հրավիրված լսումների ժամանակ «Քաղաքացիական Ազգային Նախաձեռնություն» հասարակական կազմակերպության անդամ Գևորգ Ղահրամանյանը հարցով դիմեց ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանին:

«Ինչո՞ւ հարցաքննության չեք հրավիրում նախկին և ներկա նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին»,- հայտարարեց Գ. Ղահրամանյանը:

Ի պատասխան՝ Կ. Բիշարյանն ասաց, որ անձանց հարցաքննությունն ինքնանպատակ չի կարող լինի. «Քննության ներկա փուլում նրանց հարցաքննելու անհրաժեշտություն չկա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս