Պուտինը ծաղկեպսակ դրեց Անհայտ զինվորի շիրիմին՝ հարգելով Հայրենիքի պաշտպանների հիշատակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 23-ին Կրեմլի պարսպի մոտ ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի շիրիմին: Ալեքսանդրյան այգում կայացած արարողությունը նվիրված էր փետրվարի 23-ին Ռուսաստանում նշվող Հայրենիքի պաշտպանի օրվան, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Պետության ղեկավարի հետ միասին Անհայտ զինվորի շիրիմին ծաղիկներ են դրել նաեւ Հայրենական մեծ պատերազմի վետերանները, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, Դաշնության խորհրդի եւ Պետդումայի խոսնակներ Վալենտինա Մատվիենկոն եւ Վյաչեսլավ Վոլոդինը, Ռուսաստանի նախագահի վարչակազմի ղեկավար Անտոն Վայնոն, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Արարողությանը մասնակցել են նաեւ նախարարներ, պետական ու քաղաքական այլ գործիչներ, վետերանների կազմակերպությունների ներկայացուցիչներ: