Բաժիններ՝

«Ետ չեմ նայելու, միայն առաջ». Եվգենիա Մեդվեդևան՝ օլիմպիական արծաթե մեդալի մասին

23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի կանանց մենասահքի արծաթե մեդալակիր Եվգենիա Մեդվեդևան չի պատրաստվում հանձնվել և առաջ է շարժվելու:

«Ես շատ բաների մասին եմ մտածել, բայց այս Օլիմպիական խաղերից առաջ ինքս ինձ ասացի, որ չեմ ուզում ափսոսանքով հեռանալ: Ետ չեմ նայելու, միայն առաջ: Ես դեռ երկար մարզական կարիերա ունեմ իմ առաջ: Իսկ թե արդա՞ր է, արդյոք, գեղասահքը թե ոչ, ապա կասեմ՝ այո: Ուրեմն, այդպես էր պետք»- Մեդվեդևայի խոսքը մեջ են բերում ռուսական ԶԼՄ-ները:

Փհենչհանում ընթացող 23-րդ «սպիտակ խաղերի» կանանց ազատ ծրագրից հետո հավաքելով 239.57 միավոր՝ Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ 15-ամյա Ալինա Զագիտովան: Նրան շատ քիչ զիջեց նախորդ մի քանի մրցաշրջանների ֆավորիտը` Եվգենիա Մեդվեդևան` 238.26 միավորով: Բրոնզե մեդալ նվաճեց Կանադան ներկայացնող Կետլին Օսմոնդը` 231.02 միավորով:

Օլիմպիական խաղերի 16 օրերի ընթացքում կխաղարկվեն մեդալների 102 հավաքածուներ 15 մարզաձևերում: «Սպիտակ խաղերի» պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղարկվում է մեդալների 100-ից ավելի հավաքածու: Ձմեռային խաղերում ամենաշատ մեդալների հավաքածուներ կխաղարկվեն դահուկավազքում (14): Խաղերին մասնակցում են ձմեռային խաղերի համար ռեկորդային շատ մարզիկներ` 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից: Այս տարի ամենաշատ մասնակից Խաղերում ունի ԱՄՆ-ը` 242 մարզիկ:

Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 25-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս