Բաժիններ՝

«ԵՄ-ն չի անհանգստանա իր կազմից Չեխիայի դուրս գալու դեպքում». Զեման

Հազիվ թե Եվրամիությունում անհանգստությամբ ընկալեին ԵՄ-ից Չեխիայի հնարավոր դուրս գալը, քանի որ, ի տարբերություն Մեծ Բրիտանիայի, որը ԵՄ-ի բյուջեի զուտ հովանավոր է, Չեխիան եվրոպական միջոցների զուտ ստացող է, փետրվարի 22-ի երեկոյան հայտարարել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը՝ ելույթ ունենալով TV Barrandov-ում։

Մեկնաբանելով Եվրամիության նկատմամբ Չեխիայի քաղաքացիների վերաբերմունքի մասին՝ վերջերս կատարված հարցման արդյունքները, որտեղ հարցման մասնակիցների 54 տոկոսն արտահայտվել է ԵՄ-ում երկրի պահպանման օգտին, իսկ 33 տոկոսը՝ դեմ, Զեմանն ասել է, որ ինքը, հարցմանն իր մասնակցության դեպքում, կլիներ ճիշտ առաջին 54 տոկոսի թվում:

«Եթե իրականում խոսք գնա (Եվրամիության անդամկացության) հանրաքվեի մասին, ես հուսով եմ, որ մեզ կհաջողվի հասարակայնությանը համոզել քվեարկել ԵՄ-ի կազմում Չեխիայի պահպանման օգտին: Ես չէի ցանկանա, որ երկրից հեռնային օտարերկրացի ներդրողները, որ մենք զրկվեինք բավականին պատկառելի եվրոպական դոտացիաներից»,- ասել է նախագահը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս