Արտակարգ դեպք Երևանում. Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետից ԱԻՆ ՓԾ ջրասուզակները դուրս են բերում դի. ժամանել են տարածքի ոստիկանապետն ու դատախազը
Այսօր՝ փետրվարի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։45-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ Կիևյան կամրջի տակ, Հրազդան գետում, դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ խումբը՝ Հրաչ Պետրոսյանի գլխավորությամբ։ Տեղում է նաև ԱԻՆ հոգեբան Տիգրան Սարգսյանը։ Ժամանել է նաև Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատախազ Դավիթ Վեքիլյանը։
Դին գետից դուրս բերելուց հետո կպարզվի նրա ինքնությունը՝ արակա՞ն, թե՞ իգական սեռի է, քանի որ այն բերանքսիվայր է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։