Ուրիշ կինո. ազատության մեջ հայտնված նախկին ոստիկանին կկալանավորե՞ն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախկին ոստիկան Վահան Գրիգորյանը, որ պայմանական վաղաժամկետ է ազատ արձակվել, հայտնվել է անելանելի վիճակում:
Բանն այն է, որ արդեն 6 ամիս է, ինչ նա ազատության մեջ է, սակայն ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ նրան կրկին կկալանավորեն:
Եվ այսպես` թերթը բազմիցս է անդրադարձել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտի շուրջ ստեղծված անորոշությանը: Անկախ հանձնաժողովի գործունեությունից ոչ բոլոր դատապարտյալներն են գոհ եւ իրենց նկատմամբ որոշումները բողոքարկում են ՀՀ երեք ատյաններում, սակայն մեր այս պատմությունը ուրիշ կինո է:
5 ամիս առաջ պայմանական վաղաժամկետ ազատ արձակված նախկին դատապարտյալ Վահան Գրիգորյանին մի քանի օրից կրկին կալանավորելու են: թերթի հետ զրույցում Վ. Գրիգորյանը հայտնեց, որ 2014 թվականին 5 տարի ազատազրկման է դատապարտվել շորթման եւ կաշառք տալու գործով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: