Բաժիններ՝

Իսլանդիայի բնակչության 20 տոկոսը ցանկանում է մեկնել Ռուսաստան՝ Աշխարհի առաջնությանը

Աշնանն Իսլանդիայի ազգային հավաքականն առաջին անգամ կարողացավ անցնել Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ: Արդեն այսօր պարզ է, որ Իսլանդիայի բնակչության 20 տոկոսն ԱԱ-2018-ի տոմս գնելու համար հայտ է ներկայացրել:

Իսլանդիայի բնակչությունը մոտ 350 հազար մարդ է: 2 տարի առաջ Ֆրանսիայում կայացած Եվրոպայի առաջնությունում իրենց հավաքականի խաղին հետևում էր մոտավորապես բնակչության 10 տոկոսը՝ 30 հազար մարդուց ավելի: Ռուսաստան մեկնելու և տոմս գնելու հմար հայտ է ներկայացրել ավելի քան 66 հազար մարդ:

Իսլանդիայի հավաքականը, առհասարակ, համարվում է ԱԱ-2018-ի զարդերից մեկը: Իսլանդացիները գեղեցկացրին Եվրոպայի առաջնությունը ոչ միայն իրենց խաղով, այլև երկրպագուական մշակույթով:

Եվրո-2016-ի խմբային փուլի Ավստրիայի հետ որոշիչ խաղը դիտել է Իսլանդիայի հեռուստադիտողների 99.8 տոկոսը: Այս խաղը վարում էր մի խենթ մեկնաբան, ով իսկական ֆուրոր էր առաջացել և գրեթե կորցրել էր ձայնը եզրափակիչ րոպեներին: Ավելի ուշ պարզվեց, որ այդ մեկնաբանը պրոֆեսիոնալ մարզիչ է, ով խաղից հետո արագորեն վազել է իր թիմի խաղին:

Իսլանդիայում երկրպագուները և թիմերն ունեն շատ ջերմ հարաբերություններ: Խաղերից մեկ օր առաջ ակումբի գլխավոր մարզիչը հանդիպում է երկրպագուների հետ և պատմում է նրանց ամեն ինչ մեկնարկային կազմի և տակտիկայի մասին:
Իսլանդիայի հավաքականում այս ավանդույթը գործում է արդեն 4 տարի: Հանդիպումները տեղի են ունենում բարում՝ առանց մեդիայի ներկայացուցիչների և առանց ֆոտո կամ տեսանկարահանումների:

Հետաքրքիր է, որ ոչ մի անգամ այս հանդիպումների մանրամասները չեն հայտնվել մեդիայում: Իսլանդական ֆուտբոլը վերջին տարիներին կտրուկ աճ է արձանագրել: Սա կապված է այն բանի հետ, որ ֆուտբոլային ոլորտում կատարվել են լուրջ փոփոխություններ: Եթե 2000-ականների սկզբին 10 տարեկան երեխաները մարզվում էին իրենց ծնողների հետ, ապա հիմա նրանք մարզվում են թիմերում, որոնց գլխավոր մարզիչներն ունեն A կամ B մակարդակի լիցենզիա:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս