Բաժիններ՝

Բրյուսելում ոստիկանությունը հատուկ գործողություն է անցկացնում զինված հանցագործների դեմ. RTBF

Բրյուսելի ոստիկանությունը ընդգրկուն հատուկ գործողություն է սկսել Ֆորե կոմունայում (մայրաքաղաքի հարավ), որտեղ, ենթադրաբար, զինված հանցագործների խումբ է թաքնվում: Այդ մասին հայտնել է RTBF հեռուստաալիքը:

Ստեղծվել է անվտանգության ընդարձակ պարագիծ, մոտակայքում գտնվող շենքերի բնակիչներին հանձնարարված է փողոց դուրս չգալ: Ականատեսները հայտնում են, որ գործողության գոտում կան նաեւ զինվորականներ:

«Ոստիկանությունը գործողություն է անցկացնում Ֆորե կոմունայում: Բնակիչներին խնդրում ենք մնալ իրենց տներում եւ ցանցերում լուսանկարներ չտարածել պատահարի վայրից»,-իր Twitter-ում հայտնել է դաշնային ոստիկանությունը:

Իր հերթին կոմունայի բուրգոմիստր Ֆորե Ժան-Մարկ Գիսելսը հայտնել է, որ ոստիկանությունը շրջափակել է «մեկ կամ մի քանի զինված կասկածյալների»:

Առայժմ չկա տեղեկատվություն՝ ուժայիններն ահաբեկչության մեջ կասկածվողների են փնտրում, թե քրեական հանցագործների, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս