Քրդական ջոկատները Սիրիայի բանակի հսկողությանն են հանձնել Հալեպի մի շարք շրջաններ
Ինքնապաշտպանության քրդական ջոկատները (YPG) Սիրիայի կառավարական բանակի հսկողությանն են հանձնել Հալեպի մի շարք շրջաններ: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Մասնավորապես, քրդական կազմավորումները բանակին են հանձնել ավելի վաղ իրենց կողմից վերահսկվող ալ-Հալյաք, Բայիդին, աշ-Շաֆիֆ եւ Շեյխ Հիդր շրջանները: Սպասվում է, որ առաջիկայում քրդերը բանակի հսկողությանը կհանձնեն Հալեպի Շեյխ Մաքսուդ եւ Աշրաֆիա շրջանները:
Հսկողությունը բանակին հանձնելուց հետո այդ տարածքներում պետական հաստատություններն աշխատանքը կվերսկսեն սիրիական դրոշի ներքո: