Բաժիններ՝

Անցած յոթ օրում Հայաստանում 6 թույլ երկրաշարժ է գրանցվել

Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ծառայության» սեյսմոլոգիական ցանցը փետրվարի 15-21 ժամանակահատվածում գրանցել է 19 երկրաշարժ, որից 6-ը Հայաստանում, մեկը՝ Արցախում, մնացածը՝ այլ երկրներում:

Հայաստանում 0,5-2,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել Աշոցք, Ամասիա, Մարալիկ, Վանաձոր համայնքների մատույցներում, Արցախում՝ 1,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Մարտակերտ քաղաքից հյուսիս-արևմուտք հատվածում:

Գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ: Փետրվարի 17-ին և 19-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 7 կմ հյուսիս-արևելք: Փետրվարի 19-ին՝ Իրանում՝ Ահար քաղաքից 19 կմ հարավ-արևելք: Նույն օրը Վրաստանում՝ Ծնորի քաղաքից 20 կմ հարավ-արևելք:

Իսկ մեր տարածաշրջանից դուրս 6,0 մագնիտուդով մեկ երկրաշարժ է գրանցվել: Փետրվարի 17-ին Մեքսիկայի հարավում (Օախակա նահանգ)՝ Պինոտեպա դե Դոն-Լուիս քաղաքից 28 կմ հյուսիս-արևելք: Ստորգետնյա ցնցումները զգացվել են երկրի կենտրոնական մասում, այդ թվում՝ մայրաքաղաք Մեխիկոյում: Գերրերո, Մեխիկո, Օախակա ու Մորելոս նահանգներում: Մայրաքաղաքում խափանվել է էլեկտրամատակարարումը, փակվել են դպրոցները: Օախակա նահանգի 33 համայնքներում հայտարարվել է արտակարգ դրություն, կան ավերածություններ, զոհեր չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս