Մադուրոն հայտարարել է ոսկով պաշտպանված նոր կրիպտոարժույթի թողարկման մասին
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն փետրվարի 21-ին հայտարարել է շուտով եւս մեկ գաղտնարժույթի ՝ ոսկե «պետրոյի» թողարկման մասին: Մադուրոյի խոսքով՝ դա տեղի կունենա հաջորդ շաբաթ։
«Ես չեմ ցանկանում արագացնել իրադարձությունները, բայց մենք անակնկալ ունենք ոսկե «պետրոյի» վերաբերյալ, որը կունենա նույնպիսի պարամետրեր, ինչպես եւ նավթային «պետրոն»: Դա հաջորդ շաբաթվա թեմա է»,- մեջբերում է Մադուրոյի հայտարարությունը Globovision ալիքը:
Նավթով պաշտպանված «պետրոյի» իրացումը Վենեսուելայում սկսվել է փետրվարի 20-ին: Մադուրոն արդեն հայտարարել է, որ «պետրոյի» նախնական վաճառքների ծավալը հասել է 735 միլիոն դոլարի: Այսպիսով, Վենեսուելան դարձել է առաջին երկիրը՝ սեփական գաղտնարժույթով, որը պաշտպանվում է նավթի, ոսկու եւ ադամանդի պաշարներով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: