Բաժիններ՝

«Գուցե և Պորոշենկոյին մթերաբաժին բերեմ բանտում, ես հիշաչար չեմ…». Սահակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ եւ Ուկրանիայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ, «Նոր ուժերի շարժում» կազմակերպության առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլին խոստացել է «տուն՝ Ուկրաինա» վերադառնալ շատ շուտով:

Նա այդպես է մեկնաբանել երկիր իր մուտքը երեք տարով արգելելու մասին Պետական սահմանապահ ծառայության տեղեկատվությունը: «Ինձ հետ կամ առանց ինձ, այդ իշխանության վերջն արդեն եկել է, եւ ես տուն՝ Ուկրաինա կվերադառնամ արդեն շատ շուտով, երեք տարուց շատ ավելի շուտ: Գուցե եւ Պորոշենկոյին մթերաբաժին բերեմ բանտում, ես հիշաչար չեմ…»,- գրել է նա Facebook-ում:

Փետրվարի 21-ին Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայության մամուլի քարտուղար Օլեգ Սլոբոդյանը հայտնել է, որ գերատեսչությունը Ուկրաինա Սահակաշվիլիի մուտքն արգելել է մինչեւ 2021 թվականը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս