Բաժիններ՝

Հոգևորականը սելֆին մեղք է համարել

Արմերիկացի հոգեւորական Գրեգ Մեդսոնը սելֆին մեղք է համարում: Սելֆիի վերաբերյալ եկեղեցականի կարծիքը հրապարակվել է «Omaha World Herald»  թերթում:

Նևադա նահանգի եկեղեցականը նշել է, որ  սելֆին մեղքի հետևանքն է, նրա կարծիքով ինքն իրեն լուսանկարելը և հրապարակելը եսասիրության, պարծենկոտության և այլ բացասական երևույթների  դրսևորում է: Եկեղեցականը կարծիք է հայտնել, որ սելֆիից կախման մեջ են շատերը,  եթե անգամ  նրանք օրական 200 անգամ չեն լուսանկարվում:

Նրա խոսքով՝  մարդը պետք է իր մերձավորի նկատմամբ սեր դրսևորի, իսկ սեփական անձին հանդեպ ավելի զուսպ գտնվի, «եթե դուք ընդունեք Աստծո պարգևը, ապա նա ձեզ կբուժի սելֆիից»,- ասել է եկեղեցականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս