Ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. փրկարարները դուրս են բերել 7 հոգու
Փետրվարի 21-ին՝ ժամը 21:11-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արաքս գյուղից դեպի Արարատի մարզի Ռանչպար գյուղ տանող ավտոճանապարհին «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և արգելափակվել ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությանբ արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶել» մակնիշի 35 DX 438 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Ա.):
Փետրվարի 21-ին՝ ժամը 17:58-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի ոստիկանության մարզային վարչության մոտակայքում «Зил» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները «ԴԱՎՍ» ՍՊԸ-ին պատկանող «Զիլ-130» մակնիշի 023 GG 32 պետհամարանիշի (վարորդ՝ Ջ. Ն.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
Փետրվարի 21-ին՝ ժամը 17:35-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի տառերի պուրակ կոչվող հատվածում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն Արտաշավան-Ամբերդ 13-րդ կմ-ին «MAZDA MPV» մակնիշի 35 GR 808 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից (վարորդ Ա. Ղ., 6 ուղևոր ):
Փետրվարի 21-ին՝ ժամը 16:52-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Honda Fit» մակնիշի 35 PZ 874 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա.) դուրս են բերել արգելափակումից: