Բաժիններ՝

ԱՄՆ-ն Իրանին առաջարկել է գաղտնի բանակցել տարաձայնությունները կարգավորելու համար. Al Jarida

Իրանն ԱՄՆ-ից առաջարկություն է ստացել՝ չեզոք տարածքում ուղղակի բանակցություններ վարել տարաձայնությունները կարգավորելու համար: Այս պնդմամբ փետրվարի 21-ին հանդես է եկել Al Jarida քուվեյթյան թերթը՝ վկայակոչելով Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի մի աղբյուր։

«Ամերիկացիները Մասկատը կամ Ժնեւն են որպես հարթակ առաջարկել այդ կոնսուլտացիաների համար,-Թեհրանում հրատարակությանն ասել է աղբյուրը:-Սկզբում խոսքը միայն իրանական բանտերի երկքաղաքացիություն ունեցող կալանավորների մասին էր, բայց ավելի ուշ առաջարկություն է ստացվել գաղտնի քննարկել վիճելի հարցերի ողջ սպեկտրը»:

«Թեհրանն ի պատասխան հայտարարել է, որ ԱՄՆ-ի նկատմամբ վստահությունը կորել է, հատկապես միջուկային գործարքի նկատմամբ նախագահ Դոնալդ Թրամփի բռնած դիրքից հետո»,-հավելել է նա, ընդգծելով, որ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում «դեմ են արտահայտվել Վաշինգտոնի հետ ցանկացած ուղղակի շփումներին»: Վաշինգտոնից եւ Թեհրանից պաշտոնական մեկնաբանություններ դեռեւս չեն ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս