Բաժիններ՝

Սառնամանիքի պատճառով Մոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարված

Վերահաս անոմալ սառնամանիքի կապակցությամբ Ռուսաստանի մայրաքաղաքի տարածաշրջանում, որտեղ օրական միջին ջերաստիճանը 7-10 աստիճանով ցածր կլինի կլիմայական նորմայից, փետրվարի 22-ից հայտարարված է եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ: Այդ մասին փետրվարի 21-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել են Ռուսաստանի Հիդրոօդերեւութաբանական կենտրոնում:

«Լույս փետրվարի 22-ի եւ փետրվարի 23-ի գիշերը օդի ջերմաստիճանը Մոսկվայում կիջնի մինչեւ մինուս 20-22 աստիճան, ցերեկը՝ մոտավորապես մինուս 10 աստիճան: Լույս փետրվարի 24-ի գիշերը սառնամանիքները կխստանան մինչեւ 20-22 աստիճան, ցերեկը՝ մինուս 12-14 աստիճան»,-ճշտել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ փետրվարի 25-ին եւ 26-ին ջերմաստիճանը կարող է նվազել եւս 3-4 աստիճանով:

Լուսանկարը` ТАСС

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս