Բաժիններ՝

Եղիսաբեթ Երկրորդը զարմացրել է բոլորին՝ Լոնդոնում այցելելով նորաձևության ցուցադրությանը

Եղիսաբեթ Երկրորդ թագուհին բոլորի համար անսպասելիորեն իր կառավարման 66 տարվա ընթացքում առաջին անգամ այցելել է Լոնդոնի նորաձեւության շաբաթին: 91-ամյա թագուհուն կարելի էր տեսնել հանդիսասրահի առաջին շարքում բրիտանացի երիտասարդ դիզայներ Ռիչարդ Քուինի ցուցադրությանը, տեղեկացնում է BBC-ին:

Ցուցադրությանը թագուհին նստել էր Vogue ամերիկյան հանդեսի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրի եւ Նորաձեւության բրիտանական խորհրդի ղեկավար Քերոլայն Ռաշի կողքին:

Նորին Մեծությունը հագել էր նուրբ-երկնագույն երանգի զգեստ ու պիջակ եւ սեւ կոշիկներ: Թագուհին որպես աքսեսուարներ ընտրել էր սեւ ձեռնոցներ եւ սեւ պայուսակ:

Հյուրն ուշադիր հետեւում էր ցուցադրությանը, երբեմն ժպտում էր եւ կարծիքներ փոխանակում Վինտուրի եւ Ռաշի հետ:

Նորաձեւության բրիտանական խորհրդի ղեկավար Քերոլայն Ռաշն ասել է, որ թագուհու այցը մեծ պատիվ է կազմակերպիչների համար: «Ձեր գահակալության ընթացքում Դուք քանիցս նորաձեւությունն օգտագործել եք որպես դիվանագիտության գործիք՝ ձգտելով դրա օգնությամբ փոխըմբռնման հասնել մշակույթների եւ ժողովուրդների միջեւ»,- ասել է Քերոլայն Ռաշը՝ դիմելով Եղիսաբեթ Երկրորդին:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս