ՀՀ էներգետիկայի նախարարության աշխատակազմի ղեկավարը կազատվի պաշտոնից
Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 22-ի նիստի օրակարգում:
Ղահրամանյանն այդ պաշտոնը զբաղեցնում է 2008 թվականի հուլիսի 31-ից: