Բաժիններ՝

Սահակաշվիլին հեծանվով զբոսնում է Հոլանդիայում և մտածում՝ ինչպես «հեռացնել Պորոշենկոյին»

Վրաստանի նախկին նախագահ, ներկայում Ուկրաինայի ընդդիմադիր գործիչ Միխեիլ Սահակաշվիլին Հոլիվուդում հեծանվով զբոսանք է կատարել Հյուսիսային ծովի ափին։

Քաղաքական գործիչն անցած շաբաթ է մեկնել Հոլանդիա, որտեղ ապրում է նրա կինը՝ Սանդրա Ռուլովսը: Սահակաշվիլիին արդեն հանձնել են վկայական, որը նրան իրավունք է տալիս ապրել ու աշխատել Եվրամիությունում:

«Հյուսիսային ծով: Դե, դա այն չէ, ինչ Առողջության ուղեգիծն Օդեսայում, բայց ես այնտեղ կվերադառնամ հենց որ հեռացնենք Պորոշենկոյին եւ Տրուխանովին (խոսքը վերաբերում է Օդեսայի քաղաքագլուխ Գենադի Տրուխանովին), շատ շուտով»,-գրել է Սահակաշվիլին Facebook-ի իր էջում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս