Ջուր չի լինելու Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջաններում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ փետրվարի 22-ին ժամը 10։00-18։00-ն կդադարեցվի Երևանի
1․ Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն գյուղի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի, Ս. Գևորգյան փողոցի, թիվ 93 դպրոցի,
2․ Աջափնյակ վարչական շրջանի՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի, Մելքումով փողոցի առանձնատների ջրամատակարարումը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: