Բաժիններ՝

Այսօր Արցախում զոհված սպա Տիգրան Պողոսյանի ծննդյան օրն է

Պատերազմ, որ խլեց սիրելի հրամանատար Տիգրան Պողոսյանի կյանքը… Այսօր ապրիլյան պատերազմում զոհված սպայի ծննյան օրն է. սպան, ով զոհվեց՝ մարմնով պաշտպանելով իր զինվորին, այսօր կդառնար 26 տարեկան։

Տիգրան Պողոսյանը ծնվել է 1992թ. Շիրակի մարզի Հոռոմ գյուղում, դպրոցն ավարտելուց հետո ընդունվել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, որն ավարտելուց հետո ծառայության է անցել Մարտակերտի շրջանում: Այսօր արդեն դիրքը, որտեղ զոհվել է Տիգրան Պողոսյանը, անվանակոչվել է սպայի անունով։

Տիգրան Պողոսյանի մասին գրելու մասին շատ բան կա՝ լուսավոր, բարի, անվախ, խիստ, բայց նաև հոգատար հրամանատար։ Պատմություններ, հուշեր, մարդիկ, սիրած աղջիկ, որ ավելին են պատմում նրա մասին։

Տիգրան Պողոսյանը զոհվել է ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերը։ Զոհվելուց օրեր առաջ սպան շնորհակալագիր է ստացել դիրքը լավ պահելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս