Բաժիններ՝

Շատ օրիգինալ կարկանդակներ՝ պատրաստված թրթնջուկով

Բաղադրիչներ

1. Կեֆիր կամ մածուն – 200 մլ
2. Ձու – 1 հատ
3. Կարագ – 25 գ
4. Շաքարավազ – 1 ճ/գ
5. Չոր դրոժ – 1 թ/գ
6. Աղ – 1 պտղունց
7. Ալյուր – 400 գ
8. Թրթնջուկ – 500 գ
9. Շաքարավազ՝ ըստ ճաշակի
9. Բուսայուղ՝ տապակելու համար

Պատրաստման եղանակը

1. Կեֆիրը մի փոքր տաքացնել: Ավելացնել շաքարավազ, աղ:

2. Կարագը հալեցնել:

3. Կեֆիրի մեջ ավելացնել ձուն և կարագը: Խառնել: Ավելացնել ալյուրը և դրոժը: Խմոր հունցել:

4. Թողնել խմորը 1.5 ժամ՝ հասունանալու համար:

5. Միջուկի համար թրթնջուկը լվանալ և մանր կտրատել: Վրան եռացրած ջուր լցնել, թողնել մի փոքր, հետո ջուրը թափել, թրթնջուկը լավ քամել և հեռացնել ավելորդ հեղուկը:

6. Խմորի հասունանալուց հետո այն բաժանել ոչ մեծ մասերի:

7. Յուրաքանչյուր մասը բլիթաձև գրտնակել, կենտրոնում թրթնջուկ դնել, վրան շաքարավազ լցնել:

8. Ձևավորել կարկանդակներ և բուսայուղով տապակել թավայի մեջ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս