Բաժիններ՝

Շուրջ հինգ հազար մարդ էր եկել հրաժեշտ տալու Կիզլյարի հրաձգության զոհերին

Շուրջ հինգ հազար մարդ էր եկել հրաժեշտ տալու Կիզլյարում Գեորգի Պոբեդոնոսեցի եկեղեցու մոտ տեղի ունեցած հրաձգության զոհերին: Այդ մասին  ՌԻԱ Նովոստիին հայտնել է քաղաքապետարանի ներկայացուցիչը: «Շուրջ հինգ հազար մարդ էր եկել հոգեհանգստին, որպեսզի հրաժեշտ տա ողբերգության զոհերին»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Թաղման թափորին մասնակցել են Դաղստանի գործադիր իշխանության ներկայացուցիչներ, զոհվածների եւ տուժածների հարազատներ, զինվորականներ, Ստավրոպոլի կազակներ, ինչպես նաեւ հարեւան տարածաշրջանների ներկայացուցիչներ եւ քաղաքացիներ:

22-ամյա Խալի Խալիլովի կողմից ուղղափառ եկեղեցու վրա կատարված հարձակման հետեւանքով զոհվել է հինգ տարեց կին, չորսը հոսպիտալացվել են, հարձակվողն ինքը ոչնչացվել է: Ըստ Քննչական կոմիտեի հաղորդման՝ ահաբեկչական գործողությունը դիտվում է որպես վարկածներից մեկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս