Ձերբակալված շվեդ մուրացկանին վերադարձրել են նրա մոտ եղած 740 հազար դոլարը
Ուպսալա քաղաքից մուրացկանին, որին ոստիկանությունը ձերբակալել էր ագրեսիվ պահվածքի համար այն ժամանակ, երբ նրա բաճկոնի գրպաններում եւ պայուսակում 6 միլիոն կրոն (742 հազար դոլար) է հայտնաբերվել, վերադարձրել են առգրավված փողը։ «Նա բացատրեց փողի ծագումը:
Ես այլեւս ասելու ոչինչ չունեմ»,- հայտարարել է այդ միջադեպը հետաքննած դատախազ Աննա Շյոբլումը P4 Uppland ռադիոկայանին տված հարցազրույցում: Տղամարդն անմեղ է ճանաչվել մեղադրանքի բոլոր կետերով, ներառյալ մուրացկանությունը, նրա նկատմամբ գործը փակված է: Ոստիկանությունը փետրվարի 12-ին մուրացկանին ձերբակալել էր այն բանի համար, որ նա աներեսաբար կպչում էր անցորդներին՝ նրանցից ավտոբուսի տոմսի փող պահանջելով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: