Բաժիններ՝

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում կներկայացվի Ռուբեն Վարդազարյանի թեկնածությունը

Արդարադատության խորհուրդը որոշել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնել Ռուբեն Վարդազարյանի թեկնածությունը: Այս մասին «Արմենպրեսին»տեղեկացրել է ՀՀ դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Հայաստանի դատարանների նախագահների խորհրդի նախագահ Արման Մկրտումյանի որոշմամբ, Ռուբեն Վարդազարյանը նշանակվել է նոր ձևավորված Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս