Բժիշկները կռվել են հիվանդ «գողանալու» պատճառով. մանրամասներ՝ «Գյումրու» ԲԿ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքից. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Նախօրեին «Գյումրի» բժշկական կենտրոնում բժիշկների միջեւ վիճաբանությունը վեր է ածվել ծեծկռտուքի: Բժիշկներ Արմեն եւ Արթուր Նասիբյանները վիճաբանել են նույն հիվանդանոցի բժիշկներ Արման եւԱրտակ Սարգսյանների հետ: Արդյունքում՝ մարմնական վնասվածքներ է ստացել բժիշկներից մեկը:
Միաժամանակ՝ 35-ամյա բուժքույր Աննա Ադամյանը Ոստիկանությանը հայտնել է, որ վիճաբանության ժամանակե եղբայրներ Նասիբյանները ոտքերով հարվածել են իր աշխատասեղանին և մոտ 10 րոպեից ավել սեռական բնույթի հայհոյանքներ տվել իր հասցեին:
Թե ինչն էր խուլիգանությամբ համեմված բժիշկների ծեծկռտուքի պատճառը, մեզ հետ զրույցում Գյումրիի բժշկական կենտրոնի տնօրենը խուսափեց հստակ պարզաբանումներից.
-Ասեմ, որ նույն օրը տեղյակ եմ եղել միջադեպից, երկու կողմն էլ դիմել են ինձ, եկել են ինձ մոտ՝ մեր անվտանգության աշխատակիցների հետ: Ես բացատագրեր եմ պահանջել, հանձնարարել եմփոխտնօրենին՝ անհապաղ կազմակերպել էթիկայի հանձնաժողովի նիստը:
Իրականությունը լրիվ այլ է, մամուլում ներկայացվածը գույնզգույն է: Իրականում՝ հիվանդի պատճառով իրար չեն հասկացել: Մեկը մի հիվանդի բուժել է, հետո՝ նույն հիվանդը գնացել է մյուսի մոտ… Խառն է շատ, ես էլ շատ հստակ չգիտեմ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: