Բաժիններ՝

«Լիոնել Մեսսին չի՞ խփել «Չելսիին»: Հուսով եմ՝ կշարունակենք ավանդույթը». Անտոնիո Կոնտե

Իտալացի բոսը հավատում է լավագույնին: «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Բարսելոնայի» և իր թիմի միջև կայանալիք խաղի մասին:

««Բարսելոնան» գնդակին տիրելու ֆանտաստիկ բնութագիր ունի, բայց առանց դրա՝ նրանք կարող են թույլ լինել: Մենք պետք է օգտագործենք դա: Մեսսին չի խփել «Չելսիի» դեմ 8 խաղերո՞ւմ: Հուսով եմ՝ մենք կշարունակենք այդ ավանդույթը»,- ասել է Կոնտեն:

Թիմերի միջև առաջին խաղը տեղի կունենա Լոնդոնում, փետրվարի 20-ին, ժամը 23:45-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս