Բաժիններ՝

Իսրայելը և ԱՄՆ-ը տիեզերքում հրթիռների կալանման համալիր են փորձարկել

2018 թվականի փետրվարի լույս 19-ի գիշերն Իսրայելն ԱՄՆ-ի աջակցությամբ փորձարկել է Arrow-3 մեծ շառավղով գործողության հակահրթիռային պաշտպանության համալիրը, որը կարող է տիեզերքում բալիստիկ հրթիռներ կալանել: Այդ մասին Twitter-ում հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարությունը:

Փորձարկումն անցել է Իսրայելի կենտրոնական մասում՝ Israel Aerospace Industries կոնցեռնի՝ համակարգն արտադրողի ղեկավարությամբ: Թեստերին նաեւ ներկա են եղել իսրայելացի զինվորականներ եւ համալիրի մշակմանը մասնակցած ամերիկացի մասնագետներ: Նշվում է, որ հակահրթիռային պաշտպանության համալիրը «կատարել է իր առաջադրանքը»:

Arrow-3-ի կառուցվածքն իրականացնում է hit-to-kill սկզբունքը, որը ենթադրում է թիրախի ոչնչացում հակահրթիռի մարտական մասի անմիջական հարվածով: Սույն համակարգի հակահրթիռները հնարավոր է օգտագործել որպես հակաարբանյակային զենք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս