Բաժիններ՝

Լավրովը կոչ է արել չհակադրել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ Սերբիայի հարաբերությունները

Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի հետ Սերբիայի հարաբերությունները հակադրելը ճիշտ չէ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:

«Մենք որեւիցե խնդիր չենք ստեղծում ընդհանուր տնտեսական տարածության առավելագույնս բացահայտ ընդարձակման տեսակետից: Ես ճիշտ չեմ համարում Եվրամիության հետ հարաբերությունները հակադրել այն հարաբերություններին, որոնք տարածաշրջանի երկրները, նախեւառաջ, Սերբիան, զարգացնում են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ»,-հայտարարել է Լավրովը սերբական ԲԵՏԱ գործակալությանը տված հարցազրույցում:

Նախարարը հիշեցրել է, որ ՌԴ-ի եւ Սերբիայի միջեւ գործում է ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիրը:

«Մի քանի ամիս առաջ Բելգրադի եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ բանակցություններ են սկսվել այն բանի շուրջ, որ համանման գոտի ստեղծվի Սերբիայի եւ ԵԱՏՄ-ի միջեւ: Ինձ թվում է, որ դա պրագմատիկ ու բաց մոտեցում է Բելգրադի կողմից, որը ձգտում է օգտագործել Արեւմուտքի եւ Արեւելքի առավելությունները:

Այնուամենայնիվ, ԵԱՏՄ-ն տարողունակ շուկա է (180 մլն սպառող), լավ հնարավորություններ կան ենթակառուցվածքի ոլորտում, եւ մի շարք այլ բնագավառներում»,- հավելել է Սերգեյ Լավրովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս