Բաժիններ՝

Իտալիայում 27 մարդ ձերբակալվել մաֆիայի հետ կապերի կասկածանքով. Rai News 24

Իտալիայի իրավապահ մարմինները լայնածավալ հատուկ գործողություն են անցկացրել «Նդրանգետա» մաֆիական խմբավորման դեմ, որը գործում է Իտալիայի Կալաբրիա հարավային մարզում: Ինչպես փետրվարի 19-ին հայտնել է հեռուստաալիքը, ձերբակալվել է 27 մարդ, կալանք է դրված ավելի քան 100 մլն եվրո գումարի ունեցվածքի վրա։

Հեռուստաալիքի տվյալներով՝ գործողությունը փետրվարի 19-ի վաղ առավոտյան կարիբիներների եւ ֆինանսական ոստիկանության աշխատակիցների ուժերով իրականացվել է Իտալիայի մի քանի մարզերում:

Ձերբակալվածները մեղադրվում են մաֆիական գործունեությանը մեղսակից լինելու, շորթումների, փողերի լվացման, ակտիվների ու միջոցների անօրինական յուրացման, հակաիրավական ֆինանսական գործունեություն վարելու, հարկային վճարումներից խուսափելու եւ ունեցվածքային ֆինանսական բնույթի այլ հանցագործությունների մեջ: Իրավապահ մարմինները կալանք են դրել ավելի քան 100 մլն եվրո ընդհանուր գումարի ունեցվածքի, անշարժ գույքի եւ բանկային հաշիվների վրա:

«Նդրանգետա»-ն համարվում է Իտալիայի ամենաազդեցիկ ստվերային կազմակերպությունը: Հունվարին Իտալիայի եւ Գերմանիայի ոստիկանները համատեղ գործողություն են իրականացրել մաֆիական այդ խմբավորման դեմ, որի ընթացքում ձերբակալվել է 169 մարդ, այդ թվում՝ Իտալիայի Կրոտոնեի մարզի վարչակազմի ղեկավարը եւ երկրի երեք քաղաքագլուխներ:

Ձերբակալված չորս քաղաքական գործիչներ կասկածվում են այն բանում, որ խմբավորման անդամներին մունիցիպալ աշխատանքներ կատարելու կապալներ են տրամադրել ընտրարշավում աջակցություն ցուցաբերելու դիմաց, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս