Բաժիններ՝

Թիլերսոնն անտարբեր է իր իբր մոտալուտ պաշտոնաթողության շուրջ խոսակցությունների նկատմամբ

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն անհանգստացած չէ իր իբր մոտալուտ պաշտոնաթողության վերաբերյալ խոսակցություններից: Այս մասին նա հայտարարել է CBS հեռուստաալիքի «60 րոպե» ծրագրին տված հարցազրույցում:

«Նման բաներն ինձ չեն մտահոգում: Ես այստեղ եմ, որպեսզի ծառայեմ իմ երկրին: Ես նվիրված եմ իմ նախագահին, իմ խոսքն իմ երաշխիքն է, ես ստորագրել եմ դրա համար, ուստիեւ գտնվում եմ իմ պաշտոնում: Դա մնում է անփոփոխ՝ ով ինչ էլ որ ասի»,- նշել է նա:

Հունվարի սկզբին CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Թիլերսոնը հայտարարել էր, որ սկսված տարում մնալու է իր պաշտոնում: Պետքարտուղարը խոստովանել է, որ ինքը եւ Թրամփը կառավարման տարբեր ոճեր ունեն, եւ որ ինքն ստիպված է հաշվի առնել դա Սպիտակ տան տիրոջ հետ շփվելիս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս