«Կիզլյարի եկեղեցու մոտ հրաձգության հեղինակը ոչ մի առնչություն չունի իսլամի հետ». Քադիրով
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը համոզված է, որ Դաղստանի Կիզլյար քաղաքի եկեղեցու մոտ ծխականների վրա կրակողը ոչ մի առնչություն չունի իսլամի հետ։
«Համոզված կարելի է ասել, որ ավազակը եւ նրա հովանավորները, եթե այդպիսիք եղել են, ո՛չ ուղղակի, ո՛չ էլ անուղղակի առնչություն չունեն իսլամի հետ: Հյուսիսային Կովկասը միշտ էլ աչքի է ընկել մուսուլմանների եւ քրիստոնյաների սերտ համագործակցությամբ: Մենք այսօր էլ պարտավոր ենք կասեցնել այդ անգին սեփականության դեմ ոտնձգություն կատարելու սադրիչների եւ Ռուսաստանի թշնամիների բոլոր փորձերը»,- գրել է Քադիրովը Telegram-ի իր ալիքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: