Բաժիններ՝

«Դիվանագետներն աշխատում են ԿԺԴՀ-ի միջուկային խնդրի լուծման վրա». Թիլերսոն

ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ի միջուկային խնդրի լուծման դիվանագիտական ջանքերը կաշրունակի այնքան ժամանակ, «քանի դեռ չի ընկնել առաջին ռումբը»: Այդ մասինհայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

«Ես մտադիր եմ օգտագործել այն ամբողջ ժամանակը, որն ունեմ: Մեր դիվանագիտական ջանքները կշարունակվեն, քանի դեռ չի ընկնել առաջին ռումբը: Իմ աշխատանքն այն Է, որ ռումբերի ընկնելու համար պատճառներ չլինեն: Մենք ստույգ չգիտնեք, թե որքան ժամանակ է մնացել»,- ասել է Թիլերսոնը CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Պետքարտուղան այս կերպ է մեկնաբանել սենատոր Բոբ Քորքերի ելույթը, որն ավելի վաղ հայտարարել է, թե ԱՄՆ-ին 9-10 ամիս է մնացել ԿԺԴՀ-ին վերաբերող դիվանագիտական ջանքերի համար, նախքան նրա առջեւ կծառանա «ամենամեծ ռազմական լուծումներից մեկը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս