Ֆեդերերի 97-րդ տիտղոսը
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը հաղթանակ տոնեց Ռոտերդամի մրցաշարում:
Ռոտերդամի մրցաշարի եզրափակիչում 36-ամյա Ֆեդերերի մրցակիցը Բուլղարիան ներկայացնող Գրիգորի Դիմիտրովն էր: 56 րոպե ձգված մրցախաղում Ֆեդերերը հաղթեց 6:2, 6:2 հաշվով: Շվեյցարացին նվաճեց իր կարիերայի 97-րդ տիտղոսը:
Այս հաղթանակից հետո Ֆեդերերը կդառնա թենիսի պատմության մեջ ամենաավագ մարզիկը, ով կգլխավորի դասակարգման աղյուսակը (36 տարեկան 195 օրական): Մինչ այս ամենաավագն Անդրե Աղասին էր (33 տարեկան 133 օրական):