Բաժիններ՝

Գերմանիայի ՆԳ նախարարը զգուշացրել է Վրաստանին

«Եթե վիզային ռեժիմը խախտողների թիվն աճի, ազատ վիզային ռեժիմի  դադարեցման մեխանիզմն ուժի մեջ կմտնի, այսպես, որ՝ ամեն ինչ Վրաստանից է կախված»: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մայզիերեն՝ վրաց լրագրողների հետ զրույցում:

Գերմանիայի ՆԳ նախարարը հայտարարել է, որ հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ եւ զրուցել Վրաստանի՝ Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի մասին:

«Եկել ենք վիզայի հնարավոր դադարեցման մեխանիզմի մասին ընդհանուր հայտարարի: Եթե կաճի ազատ վիզային ռեժիմը  խախտողների թիվը, դադարեցման մեխանիզմը կգործարկվի: Ամեն ինչ կախված է Վրաստանից: Հույս ունենք, որ վիզայի ազատ ռեժիմը կպահպանվի»,- հայտարարելէ Գերմանիայի ՆԳ նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս