Հայաստանից արտահանվել է 9843 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն
Հայաստանի Հանրապետությունից փետրվարի 16-ի դրությամբ ընդհանուր առմամբ արտահանվել է 9843 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8043 տոննայի դիմաց: Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն (շուրջ 9000 տոննա), նաև Վրաստան, Բելառուս, ԱՄԷ և Ռումինիա: