Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը
Փետրվարի 17-ին, ժամը 10:49-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 50/2 շենքի 5-րդ մուտքի ծածկի երկաթբետոնե կառուցատարրը կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարներն ապամոնտաժել են երկաթբետոնե կառուցատարրը՝ մոտ 2 քմ: