Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը նշում է ծննդյան տարեդարձը
Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը նշում է ծննդյան 21-րդ տարեդարձը:
Սիմոն Մարտիրոսյանն համարվում է հայկական ծանրամարտի ամենահեռանկարային մարզիկներից: Նա ծնվել է 1997 թվականին Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղում:
Մարտիրոսյանը 2014 թվականի Նանկինի պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն է, 2016 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե և ամառային 31-րդ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր: 2017 թվականին հայ ծանրորդը դարձավ նաև Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր: