Բաժիններ՝

Ջոն Թերրին կվերադառնա «Չելսի», որպեսզի դառնա մարզիչ

Լեգենդն ուզում է ուղեկցել հարազատ ակումբը դեպի հաղթանակներ մարզչական նստարանից:

«Չելսիի» նախկին ավագ Ջոն Թերրին պլանավորում է վերադառնալ հարազատ ակումբ հունիսին և սկսել մարզչական կարիերան: Ինչպես հայտնի է դարձել The Mirror-ին, 37-ամյա անգլիացին հույս ունի հասնել մինչև «կապույտների» գլխավոր մարզչի պաշտոնին:

«Չելսիի» ներկայիս գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է հեռանալ ակումբից խաղացողների և ղեկավարության հետ առկա կոնֆլիկտի պատճառով: Թերրին «Չելսիի» կազմում հանդես է եկել 1998-2017թթ., անցկացրել է 717 խաղ, դարձել է Անգլիայի հնգակի չեմպիոն, հաղթել է Անգլիայի 5 գավաթ, 2 Սուպերգավաթ, Լիգայի 3 գավաթ, Չեմպիոնների լիգան և Եվրոպայի լիգան:

2017-18թթ. մրցաշրջանը Թերրին անցկացրել է Չեմպիոնշիփում՝ «Ասթոն Վիլլայի» կազմում: Նրա պայմանագիրը լրանում է ամռանը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս