Բաժիններ՝

Օլիմպիական խաղերի գեղասահքի տղամարդկանց մենասահքի չեմպիոնը Յուսուրու Հանյուն է

23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի տղամարդկանց մենասահքի չեմպիոնը Ճապոնիայի ներկայացուցիչն է:

Մրցումային 7-րդ մեկնարկեց գեղասահքի տղամարդկանց մենասահքն ազատ ծրագրով: Հավաքելով 317,85 միավոր՝ Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ Ճապոնիայի ներկայացոցիչ Յուսուրու Հանյուն: Նա դարձավ կրկնակի օլիմպիական չեմպիոն: Երկրորդ տեղում մեկ այլ ճապոնացի է՝ Սոմա Ունոն, ով հավաքեց 306,90 միավոր: Բրոնզե մեդալակիր դարձավ Իսպանիայի ներկայացուցիչ Խավիեր Ֆերնանդեսը (305,24 միավոր):

Օլիմպիական խաղերի 16 օրերի ընթացքում կխաղարկվի մեդալների 102 հավաքածուներ 15 մարզաձևերում: «Սպիտակ խաղերի» պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղարկվում է մեդալների 100-ից ավելի հավաքածու: Ձմեռային խաղերում ամենաշատ մեդալների հավաքածուներ կխաղարկվեն դահուկավազքում (14): Խաղերին մասնակցում են Ձմեռային խաղերի համար ռեկորդային թվով մարզիկներ` 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից: Այս տարի ամենաշատ մասնակից Խաղերում ունի ԱՄՆ-ը` 242 մարզիկ: Հարավային Կորեայում Օլիմպիական խաղերն անցկացվում են երկրորդ անգամ: 1988 թվականին Սեուլում կայացան 24-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Ներկա Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 25-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս