Ջիջի Հադիդը լուսանկար է հրապարակել ապագա գովազդային արշավից
Ամերիկացի սուպերմոդել Ջիջի Հադիդն իր Instagram-ում ապագա գովազդային արշավից լուսանկար է հրապարակել իտալական Versace լյուքս դասի բրենդի համար։ Մոդելը հագել է նախշակար կարճ տաբատ, կարճ կիսավերարկու եւ գլխաշոր, որը բազմաթիվ մեկնաբանողներ որպես հիջաբ են ընըալել եւ հավանություն տվել:
Օգտատերերը Հադիդին գովասանքի խոսքեր են ասել ավանդական մուսուլմանական գլխաշոր կրելու համար: Մոդելն ինքը ոչ մի կերպ չի արձագանքել մեկնաբանություններին. լուսանկարին կից գրության մեջ նա նշել է, որ իր համար շատ կարեւոր է մասնակցել այդ գովազդային արշավին:
Հադիդի Barocco Istante գլխաշորը Versace Tribute-ի ռետրո հավաքածուի մաս է կազմում, որը ներկայացնում է վերջին 25 տարում նորաձեւության տան ուղենիշային մոդելները: Աքսեսուարի գինը Եվրոպայում 360 եվրո է: