Ֆլորիդայի հրաձիգը քննիչներին պատմել է, թե ինչն է դարձել հարձակման պատճառը
Նիկոլաս Քրուզը, որը հրացանով աշակերտներին գնդակահարել է Ֆլորիդայի նահանգի Փարքլենդ քաղաքի դպրոցներից մեկում, քննիչներին պատմել է, թե ինչն է դարձել հարձակման պատճառը: Այդ մասին հայտնել է ABC News-ը:
Նա հայտարարել է, որ ձայներէր լսում գլխում, որոնք իրեն ցուցում էին տալիս հանցագործություն կատարել:
Նրանք, ովքեր ճանաչում են 19-ամյա երիտասարդին, նրան բնութագրում են որպես խնդրահարույց մեկի, որն իրեն շատ միայնակ էր զգում: Այդ ընտանիքի փաստաբանը, որում տղան հայտնվել էր խորթ մոր մահից հետո, ասել է, թե Նիկոլասը խորն ընկճախտի մեջ էր եւ այցելում էր հոգեթերապեւտի: Սակայն հետագայում սեանսները դադարեցվել են:
Փետրվարի 14-ին դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհ է դարձել 17 մարդ: Հինգ վիրավորներ, որոնց ընդունել են տեղի հիվանդանոց, գտնվում են կյանքին սպառնացող ծանր վիճակում: Ընդամենը վիրավորվել է 14 մարդ: Քրուզն ավելի վաղ եղել է այդ դպրոցի աշակերտ, սակայն հեռացվել էկարգապահության խախտման պատճառով: