Հրայր Թովմասյանը համապատասխանում և՛ ՍԴ դատավորի, և՛ նախագահի պահանջներին

Ինչպես հայտնի է, Սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնում նշանակվելու համար ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը խորհրդարանին գրավոր ներկայացրել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը: Դրա համար Հրայր Թովմասյանն ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել։

Լրագրողների հետ զրույցում Հ. Թովմասյանը նշեց, որ ինքն իր իրավաբանական գործունեությունը սկսել է ՍԴ-ում 1996 թվականին, և իր փորձը բավարար է ՍԴ դատավոր դառնալու համար:

Նա նշեց, որ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի 70 տարին լրանում է մարտի 23-ին, որից հետո մեկամսյա ժամկետում տեղի կունենա Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունը:

Հ. Թովմասյանը, սակայն, նշում է, որ դեռևս ՍԴ նախագահի պաշտոնում իրեն առաջադրելու քննարկում այս փուլում չկա. «Ես համապատասխանում եմ ՍԴ դատավորին ներկայացվող պահանջներին»:

Լրագրողի ճշտող հարցին՝ իսկ ՍԴ նախագահի պահանջների՞ն՝ Հ. Թովմասյանը պատասխանեց, որ դրանք չեն տարբերվում:

Հարցին էլ, թե բացառո՞ւմ եք, որ կարող եք ՍԴ նախագահ դառնալ՝ Հ. Թովմասյանը պատասխանեց, որ հիմա չի կարող ոչինչ ասել:

Տեսանյութեր

Լրահոս