Բաժիններ՝

Մարմնամարզուհի Յուլիա Վոդոպյանովան Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Հայաստանն ունի պատանեկան օլիմպիական խաղերի առաջին ուղեգիրը:

Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության հավաքականի անդամ Յուլիա Վոդոպյանովան Մոսկվայում կայացած վարկանիշային մրցաշարում նվաճել է 2018 թ. Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր:

Վոդոպյանովան զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: Մրցաշարին մասնակցել է 56 մարզիկ: Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերը կկայանան հոկտեմբերի 6-18-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս